Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Լավրովն ասել է, թե որ դեպքում է Ռուսաստանը վերսկսելու Վրաստանի հետ ավիափոխադրումները

analitik.am

Ռուսաստանը Վրաստանի հետ ավիափոխադրումները կարող է վերսկսել, եթե այդ երկրի իշխանությունները կարողանան կայունություն հաստատել ու վերացնել սպառնալիքը, որը կա ռուսաստանցիների անվտանգության համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը պնդել է, որ Վրաստանում կան ծայրահեղական քաղաքական ուժեր, որոնք ռուսաֆոբիական տրամադրություններ են հրահրում, ինչն առաջին հերթին վնասում է Վրաստանին և վրացիներին:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն խոսել է նաև վրացական եթերում Պուտինին հայհոյող լրագրողի մասին՝ նշելով, թե կարևոր է, որ հասարակությունը դատապարտի այդ քայլը:

Նույն շարքից