Հասարակություն 

Ոստիկանությունը հորդորում է թմրանյութը չոչնչացնել զուգարանակոնքում

analitik.am

ԱՄՆ Թենեսի նահանգի Լորետտո քաղաքի ոստիկանությունը դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով թմրանյութը չոչնչացնել զուգարանակոնքում, քանի որ այն արդյունքում կարող է դառնալ կենդանիների և թռչունների բաժին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ոստիկանություն պարզաբանել են, որ թմրանյութը կոյուղատարերի միջոցով հայտնվել այնտեղ, որտեղ սնվում են բադերն ու սագերը. «Մենք նույնիսկ վախենում ենք պատկերացնել, թե ինչ կարող են թռչուններն անել մետամֆետամինի ազդեցության տակ»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ մի տղամարդ ձերբակալության ժամանակ փորձել է թմրանյութը ոչնչացնել զուգարանակոնքում:

Նույն շարքից