Միջազգային Քաղաքականություն 

Անգելա Մերկելին փոխարինողը՝ Գերմանիայի Պաշտպանության նախարար

analitik.am

Գերմանական ՔԴՄ-ի նախագահ Աննագրետ Քրամփ-Քարենբաուերը հուլիսի 17-ին նշանակվելու է երկրի Պաշտպանության նախարար: Այս մասին հայտնում են Գերմանիայի նախագահի ադմինիստրացիայից:

Քրամփ-Քարենբաուերը փոխարինելու է Ուրսուլա ֆոն դեր Լյաենին, ում թեկնածությունն առաջադրվել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար:

Աննագրետ Քրամփ-Քարենբաուերը ՔԴՄ-ն ղեկավարում է անցած տարվա դեկտեմբերից՝ փոխարինելով Անգելա Մարկելին: Այն ժամանակ Մերկելը հենց նրան էր տեսնում որպես իրեն փոխարինող կանցլերի պաշտոնում:

Նույն շարքից