Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ հանրապետությունում նոր ԱԷԿ կառուցելու գործում վերջինիս մասնակցության հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին Նյու Յորքում հայտարարել է ՀՀ փոխվարչաիետ Տիգրան Ավինյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Հայաստանում էներգետիկ համակարգը հենված է երեք սյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային էներգետիկա, հիդրոէներգետիկա»,-ասել է Ավինյանը՝ հավելելով, որ Հայաստանը չի ցանկանում հրաժարվել ատոմային էներգետիկայից:
ՀՀ փոխվարչապետը նշել է, որ քննարկվում է նոր ատոմակայանի կառուցման հնարավարությունը, այն բանից հետո, երբ Մեծամորի ԱԷԿ-ը կփակվի. «Մենք պատրաստ ենք ռուսաստանցի գործընկերների հետ քննարկել հարցը և արդեն քննարկում ենք: Արդեն նման բանակցություններ ընթանում են»:
1 1 - 2Shares