Հասարակություն 

Մարդասպանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ. Վարդանյան

analitik.am

Երեք տարի առաջ իրենց ծառայությունը կատարելիս սպանվեցին այս երեք ոստիկանները։ Ի դեպ, իրենց ծառայությունը՝ մեզ բոլորիս պաշտպանելն է, երևի հենց դրա համար էլ սպանվեցին։

Սրիկա մարդասպաններ միշտ եղել են և կլինեն՝ դա դժվարությամբ, բայց կարող եմ հասկանալ, իսկ այս Հայ տղաներին սպանողներին հերոսացնողներին հասկանալու տարբերակ չկա։ Նույնիսկ դժվարանում եմ գնահատել թե որն է ավելի վտանգավորը հասարակության համար՝ սպանողը, թե իր գործողությունները արդարացնողը։

Կարծիքս աներկբա է՝ մարդասպանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Լույս շիրիմներիդ տղերք ջան։

Արա Վարդանյան

Նույն շարքից