Միջազգային Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ն պատահաբար միջուկային զենքին վերաբերող գաղտնիք է հրապարակել

analitik.am

ՆԱՏՕ-ի Խորհրդանական վեհաժողովը պատահաբար գաղտնի զեկույց է հրապարակել Եվրոպայում ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման վայրերի մասին, փոխանցում է The Washington Post-ը:

Փաստաթուղթը հրապարակվել է դեռ ապրիլին, սակայն ուշադրության կենտրոնում հայտնվել է միայն հիմա: Դրանում նշված են 150 միավոր ամերիկյան միջուկային զենքի տեղակայման վայրերը: Զենքը մասնավորապես տեղակայված է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում:

ՆԱՏՕ-ն արդեն հայտարարել է, որ չի մեկնաբանելու ինֆորմացիան, որը վերաբերում է դաշինքի միջուկային պոտենցիալին:

Հայտնվում է, որ անցած շաբաթ հրապարակվել է զեկույցի վերջնական տարբերակը, որտեղ միջուկային զենքի տեղակայման մասին ինֆորմացիան բացակայում է:

Նույն շարքից