Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել վերջին շրջանում ամենաակտիվ գործիչներից մեկին

«Հարգելի´ հայրենակիցներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին:

Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի:

Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում և մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին վստահության համար:

Աստված պահապան բոլորիս...»։

Տիգրան Խաչիկյան

  • 46
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    48
    Shares

Նույն շարքից