Հասարակություն 

Նախարարները չեն ներկայացել Սևանա լճի մասին քննարկմանը

Ազգային ժողովում քննարկում է ընթանում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով:

Քննարկման մեկնարկին ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ քննարկմանը մասնակցելու համար հրավեր է ուղարկվել Առողջապահության և Շրջակա միջավայրի նախախարարներին. «Նրանք ուղղակի պարտավոր էին ներկայանալ: Խնդիրը, որն այսօր քննարկում ենք, ուղղակիորեն վերաբերում է նրանց ղեկավարած ոլորտներին: Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն, սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ես հենց այսօր նամակով դիմելու եմ վարչապետին»:

Զոհրաբյանը նշեց, որ փորձ կարվի օբյեկտիվ քննարկում անցկացնել՝ ոչ թե սպասարկելով այս կամ այն կողմի շահը. «Ես մտահոգիչ խնդիր եմ նկատել. Փորձ է արվում Սևանի հարցը շահարկել տարբեր շահառուների շահերը պաշտպանելով, կամ չպաշտպանելով: Սևանն ազգային անվտանգության խնդիր է: Սա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ: Խնդիրը տարիներ շարունակ բարձրացվել է, սակայն քայլեր չեն ձեռնարկվել»:

Պատգամավորը հայտնեց, որ տարիներ շարունակ դրամաշնորհներ են տրվել Սևանա լիճը մաքրելու համար և ինքը ողջախոհ կասկածներ ունի, որ այդ գումարները ոչնչացվել են:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից