Այսօր ինձ ինֆորմացիա են տրամադրել, որը ես դեռ պետք է ճշտեմ: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին Ազգային ժողովում Սևանի հարցի մասին քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ինձ ասել են, որ պարբերաբար դեպի Գերմանիա գնացող ինքնաթիռով հարյուրավոր տոննաներով խեցգետին է արտահանում կոնկրետ մեկ օլիգարխ: Դա ուղղակիորեն վնասում է Սևանի էկոհամակարգը»,-ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ այդ ինֆորմացիան դեռ պետք է ճշտվի: