Բարի օր Հասարակություն 

Կոչ կանեմ մոմ վառել, ապաշխարել, ոչ թե՝ հերոսանալ. Ռոբերտ Մելքոնյանը՝ Սասնա ծռերին

analitik.am

Ես ամեն անգամ զայրույթ եմ զգում այստեղ գալիս և բնականաբար գլուխս եմ խոնարհում նրանց հերոսության առաջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը՝ խոսելով ՊՊԾ գնդի գրավման դեպքերի մասին:

3 տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակը ոգեկոչելու նպատակով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այսօր ծաղիկներ խոնարհեց ՊՊԾ գնդի մոտ տեղադրված հուշատախտակի մոտ:

Հարցին, թե ինչ կասեր հիմա Սասնա ծռեր խմբի անդամներին, Մելքոնյանն ասաց, որ չի կարող տեսախցիկների առաջ ասել. «Կոչ կանեմ մոմ վառել, ապաշխարել, ոչ թե՝ հերոսանալ: Այսօր նրանք մամուլի ասուլիս էին տալիս Սորոսի խոսափողներից մեկով: Ես նրանց խոսքերոմ, պահվածքում բացարձակապես զղջման, ներողության արտահայտություն չզգացի, ինչպես դատաքննության ընթացքում, երբ իրենց պահում էին լկտի, ցինիկ, անբռնազբոս: Այդ պահելաձևը փոխանցում են նաև իրենց մակարդակն ունեցող որոշակի սեգմենտի»:

Մելքոնյանը հույս ունի, որ արդարությունը կհաղթանակի և Սասնա ծռերը կստանան իրենց պատիժը, ոչ թե իշխանությունների կողմից ազատ կարձակվեն, քաղաքականությամբ կզբաղվեն, սեպ կխրեն Արցախի և Հայաստանի միջև:

Նույն շարքից