Հասարակություն 

Չի կարող 30 աստիճան սկոլիոզ ունեցող անձնավորությունն ունենալ այդպիսի ուղիղ կեցվածք. Խաչատրյան

analitik.am

Ես նամակ հղել եմ ՊՆ-ին, Ռազմական ոստիկանության պետին և ԱԱԾ տնօրենին,  նամակ չեմ հղել Ռուստամ Բադասյանին, իր քարտուղարուհուն կամ՝ իր լրատվական ծառայությանը։ Հետևաբար ես ակնկալում եմ պատասխան այն կառույցներից, որոնց հղել եմ իմ դիմումը: Սպասում եմ, թե երբ է լինելու հանձնաժողովի ստեղծումը: Հույս ունեմ, որ այդ հանձնաժողովում ինձ կընդգրկեն որպես մասնագետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը՝ նշելով, որ ինքը տալիս է բժշկի գնահատական (վիզուալ) նախարար Բադասյանի առողջական, կոնկրետ ողնաշարի դիրքի և կեցվածքի վերաբերյալ. «Երեկ իմ տված տեղեկատվությունում հստակ ցույց եմ տվել, որ չի կարող 30 աստիճան սկոլիոզ ունեցող անձնավորությունն ունենալ այդպիսի ուղիղ կեցվածք, դրա մասին ինքն էլ է հայտարարել»։

Խաչատրյանը նշեց, որ ըստ շրջանառվող լուրերի, և՛ իր ծնողը, և՛ իր կնքահայրը եղել են բավական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին ռեժիմի ժամանակ․ «Այնպես որ մենք կարող ենք հասկանալ, որ այստեղ լուրջ կոռուպցիոն մեխանիզմներ են աշխատել նրան բանակից ազատելու համար։ Մենք բոլորս հետագայում պետք է հասնենք նրան, որ չծառայած որևէ անձնավորություն բարձր պաշտոն երբևէ չզբաղեցնի»։

Խաչատրյանի խոսքերով, այս պահին արդեն հայտարարված հիվանդություններով չորս նախարար ունենք․ «Երեքը տղամարդ են, երեքն էլ ծառայած չեն։ Արսեն Թորոսյանը ծառայել է մասնակի, ասում են՝ սրացման պատճառով ազատվել է բանակից, բայց այդ նույն Արսեն Թորոսյանը գնացել և արյուն է հանձնել՝ որպես դոնոր։ Եթե մարդ ունի երիկամի լուրջ խնդիր, արյան դոնորության համար դա հակացուցում է: Ինչպե՞ս են նրանից արյուն վերցրել»։

Նույն շարքից