Հասարակություն 

Ես՝ որպես բժիշկ, սրտի ցավով եմ նայում, թե ինչ են անում Մանվել Գրիգորյանի հետ. Խաչատրյան

analitik.am

Գուցե ինձ կքննադատեն այն բանի համար, ինչի մասին ես կբարձրաձայնեմ, բայց ասելու եմ։ Քաղբանտարկյալ է նաև Մանվել Գրիգորյանը: Ես՝ որպես բժիշկ, սրտի ցավով եմ նայում, թե ինչ են անում այդ մարդու հետ։ Այստեղ իրոք օգտագործել են քաղաքական տեխնոլոգիաներ։ Մենք ի՞նչ գիտենք Մանվել Գրիգորյանի մասին, ի՞նչ գիտենք այդ պրոցեսի մասին ընդհանրապես, գիտենք այն, ինչ մեզ ներկայացրել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։

«Իմ մոտ տպավորվել է մի երիտասարդի կողմից արված տեսանյութը, որում նա ասում է՝ բա որ զինվորների համար է նախատեսված ինչո՞ւ են արջերին տալիս։ Եվ այս արտահայտությունը մեխվել է մեր ուղեղներում։ Դա քաղաքական տեխնոլոգիական տրցակի մի քայլն է: Այսինքն, երիտասարդը, որը, չգիտենք թե ով է, նման արտահայտություն է անում։ Մենք մտածում ենք՝ իրոք արջերին են տալիս, բայց տեսե՞լ ենք, որ արջերին են տալիս, որտե՞ղ է դա ընդհանրապես նկարահանված։ Մենք չգիտենք մանրամասները, ինչպե՞ս կարելի է այդպիսի առողջական վիճակում տանել ու նորից կալանավորել։ Ես կարող եմ մտածել՝ պարզապես չեն ուզում, որ այս մարդը խոսի»։

Խաչատրյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը, լինելով ուժեղ անձնավորություն և ունենալով բավականին կրթված ընտանիք, պայքարում է, ձեռքերը ծալած չի նստում, կարողանում է իր իրավունքները պաշտպանել, իսկ Մանվել Գրիգորյանի մասով այնպիսի տպավորություն է, որ ընդհանրապես հույսը կորցրել է, ձեռքերը ծալած նստել է․ «Ես ուզում եմ իմանալ ճշմարտությունը. Եթե նա կատարել է հանցագործություններ, թող պատասխան տա։ Ընդհանրապես ցանկացած մարդ՝ անկախ իր քաղաքական հայացքներից, անկախ իր գրաված դիրքից, պաշտոնից ու ունեցվածքից, պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրի։

Ես ուզում եմ լսել Մանվել Գրիգորյանին, ուզոմ եմ տեսնել մեդալի երկրորդ կողմը, հասկանալ իրականում ինչ է տեղի ունենում: Ուզում եմ լսել իր բացատրությունը, բայց այդ հնարավորությունը մեզ չեն տալիս։

Քաղաքական տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների՝ ԱԺ պատգամավորների և մյուսների կողմից, այնքան թափանցիկ են, որ հնարավոր է հասկանալ: Սակայն, ցավոք սրտի, մեր հասարակությունը դա չի հասկանում: Չի հասկանում, որովհետև ունենք կրթական խնդիր»։

Նույն շարքից