Բարի օր Հասարակություն 

Ռուսաստանում ողբերգական վթարից զոհված ընտանիքը հայեր են

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Գելենջիկում  Ford Transit միկրոավտոբուսը բախվել է ծառին, ինչի արդյունքում զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տուժածները Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչներ են։ Համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանը հայտնել է, որ վթարի զոհ են դարձել 32-ամյա վարորդը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան դուստրերը։

Ի դեպ, աղջիկներից մեկը դպրոց էր հաճախում, մյուսը` մանկապարտեզ։

Նույն շարքից