Հասարակություն 

Հանդիպում՝ ԱՄԷ-ի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարարի հետ

Հուլիսի 16-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Թանի ալ-Զեյուդիի (Thani al-Zeyoudi) հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին շրջակա միջավայրի բնագավառում երկու երկրների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցության, այդ ոլորտում ներգրավված գործարարների փոխայցեր կազմակերպելու հնարավորությունների շուրջ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից