Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիկոլաև կատարած այցի ժամանակ բախում է ունեցել օդանավակայանի տնօրեն Ֆյոդոր Բարնայի հետ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նշվում է, որ բանավեճը տեղի է ունեցել օդանավակայանի նոր տերմինալի շինարարության մասին քննարկման ժամանակ:
«Դուք ուզում եք մեզ օգնե՞լ, թե՝ կառուցել մեզ բոլորիս այստեղ»,-հարցրել է Բարնան նախագահին:
Զելենսկիին հարցը դուր չի եկել. «Ո՞ւմ այստեղ: Ինչ ուզում եք, արեք, գնացինք»:
Դրանից հետո օդանավակայանի տնօրենը ներողություն է խնդրել և նշել, որ ուղղակի ցանկացել է օգտվել նախագահի ներկայությունից և օգնություն խնդրել: Երկխոսությունը շարունակվել է բարձր տոնայնությամբ:
1 1 - 2Shares