Հասարակություն 

Արսեն Թորոսյանը քննարկմանը չի մասնակցել, քանի որ արձակուրդում է

Ազգային ժողովում այսօր քննարկում է ընթացել «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով, որից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է հետևյալը.

«Ես այստեղ չեմ տեսնում երկու նախարարներին՝ առողջապահության նախարարին, բնապահպանության նախարարին, որոնց ուղարկվել է հրավեր։ Խնդիրը, որն այսօր քննարկում ենք, ուղղակիորեն վերաբերում է նրանց ղեկավարած ոլորտներին: Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն, սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ես հենց այսօր նամակով դիմելու եմ վարչապետին»:

Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ նախարարին հրավիրել են տվյալ նիստին մասնակցելու և Արսեն Թորոսյանի օգնականը զգուշացրել է, որ վերջինս այսօրվանից գտնվելու է արձակուրդում, ուստի, ցավոք չի կարողանա մասնակցել քննարկմանը։

Սակայն, ընձեռնված հնարավորությունը և բարձրացված հարցի կարևորությունը գնահատելով՝ առաջարկվել է առողջապահության նախարարության անունից նիստին մասնակցի ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը, որն էլ այսօր ներկա է գտնվել քննարկմանը։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել լրագրող Ալինա Նիկողոսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից