Ռուսաստանում հուլիսի 15-ին ձերբակալված գեղական աշխարհի գլխավոր օրենքով գող Օլեգ Շիշկանովի ձերբակալության ժամանակ նրա թիմակիցները փորձել են փրկել վերջինիս: Այս մասին գրում է Ռոսբալթը:
Պարբերականի տեղեկություններով, երբ ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցները մուտք են գործել Շիշկանի տուն, վերջինիս թիմակիցները մեծ թվով ավտոմեքենաներով շարժվել են նրան օգնության: Օրենքով գողի թիմակիցները հստակ չեն իմացել, թե ովքեր են Շիշկանի տուն մտնողները:
Նկատելով հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ քրեական աշխարհի ներկայացուցիչները հեռացել են: Միայն մեկ ավտոմեքենայում գտնվողներն են մարտի բռնվել և շատ արագ վնասազերծվել: