Էրբիլում զինված անհայտ անձանց հարձակման արդյունքում երեք թուրք դիվանագետ է սպանվել: Այս մասին հայտնում է Աս Սումարիան:
Զոհերի թվում է նաև փոխհյուպատոսը:
Նախնական տեղեկություններով, հարձակումը տեղի է ունեցել ռեստորանում, որտեղ դիվանագետները ճաշելիս են եղել: