Հասարակություն 

Գլխավոր օրենքով գող Շիշկանի ձերբակալության ժամանակ նրա հսկա թիմակիցը կոտրել է ոստիկանի ոտքը

Արդեն հայտնել ենք այն մասին, որ հուլիսի 15-ին Ռուսաստանում գողական աշխարհի գլխավոր օրենքով գող Օլեգ Շիշկանովի ձերբակալության ժամանակ վերջինիս թիմակիցները փորձել են օգնել նրան:

Լենտային հայտնի է դարձել, որ Շիշկանի թիմակիցներից մեկը կարողացել է մարմնական վնասվածք հասցնել ուժայիններից մեկին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Իրավապահի վրա հարձակվողը 41-ամյա տեղի բնակիչ է՝ մոտ երկու մետր հասակով: Նա շատ արագ ձերբակալվել է: Քրեական գործը հարուցվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով:

Որոշ տեղեկություններով, հարձակվողը հեղինակություն Էդուարդ Խարկովն է, ով նաև գործարար է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից