Հասարակություն 

Այս տասնօրյակում կդադարեցնենք Լենա Նազարյանի անձի և գործունեության վերաբերյալ մշտադիտարկման իրականացումը. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 40 հոդված, որոնցից 3-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 35-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին լրատվականները լռում են, բացի այդ Լենա Նազարյանն աչքի չի ընկնում թե՛ հասարակական, թե՛ քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Տիկին Նազարյանի՝ ԱԺ փոխխոսնակի դերակատարությունը գուցե անդրկուլիսյան և կուսակցական աշխատանքում մեծ է, սակայն ԱԺ փոխխոսնակը պետք է նաև հրապարակային լինի։

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը և դա խոսակցությունների առիթ է հանդիսացել, իսկ Լենա Նազարյանը գործընկերուհուն սատար չէր կանգնել ու լրատվականներն այդ ամենը բացասական լույսի ներքո էին ներկայացրել։ Որպես դրական նշվել է այն փաստը, որ Լենա Նազարյանի հեղինակած նախագծերից մեկն ընդունվել է ԱԺ-ի կողմից։

Այս տասնօրյակում կդադարեցնենք Լենա Նազարյանի անձի և գործունեության վերաբերյալ մշտադիտարկման իրականացումը։ Նման որոշման համար հիմք է հանդիսացել Լենա Նազարյանի պասիվությունը և լրատվականների անհետաքրքրությունը Լենա Նազարյանի անձի նկատմամբ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից