Ուկրաինայի Գերագույն ռադային խոսնակ Անդրեյ Պարուբին հայտարարել է, որ հուլիսի 18-ին խորհրդարանի արտահերթ նիստ տեղի չի ունենալու:
Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Պարուբին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օրենքը նման նստաշրջան չի նախատեսում: Միևնույն ժամանակ օրենքը թույլ է տալիս նստաշրջանների միջև ընկած հատվածում արտահերթ պլենար նիստեր հրավիրել, եթե դրա անհրաժեշտությունը կա:
Գերագույն ռադայի նախագահն ասել է, որ հետևելու է օրենք պահանջին, նույնը պահանջում է նաև մյուսներից: