Բրուքլինի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուզմանին, ով ավելի հայտնի է Էլ Չապո անունով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
62-ամյա հանցագործին մինչ այս երկու անգամ հաջողվել է փախնել մեքսիկական բանտից: Հայրենիքում նրան պաշտպանում էր մի ամբողջ բանակ:
Հավելենք, որ երկար տարիներ Էլ Չապոն համարվում էր աշխարհի ամենահետախուզվող մարդկանցից մեկը: