Իվանովայում վարորդներն ականատես են եղել, թե ինչպես է վագրը փախուստի դիմում ավտոմեքենայից։ Այս մասին հայտնում է LIFE-ը։
Կադրերում երևում է, թե ինչպես է վագրը դուրս գալիս ավտոմեքենայից և սկսում է վազել փողոցով, իսկ վարժեցնողը չի կարողանում վերահսկել նրան։ Այնուամենայնիվ վարժեցնողին հաջողվել է բռնել գիշատչին և վերադարձնել ավտոմեքենա։
«Հիմա վագրը մեր մոտ է, քաղցած չէ, իրեն շատ լավ է պահում և շատ բարի է։ Միջադեպի ժամանակ վագրի հետ եղած վարժեցնողներին խիստ նկատողություն է տրվել։ Այժմ Իվանովայի բնակիչների անվտանգությանը ոչինչ իի սպառնում, վագրը մեր մոտ է և այլևս զբոսանքի դուրս չի գա»,-վստահեցրել են կրկեսի աշխատակիցները։