Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի խոսքերով, խորհրդային տարիներին Ուկրաինայում կյանքն ավելի լավ էր, քան հիմա: Այս մասին վերջինս հայտարարել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Քաղաքական գործիչը հաստատում է իր դատողությունն Ուկրաինայի բժշկության մասին փաստարկներով, որը, նրա կարծիքով, չի մնացել նույնիսկ ԽՍՀՄ ժամանակներում եղած մակարդակում և արագորեն նվազել է որակային առումով՝ դրա հաշվին ավելացնելով բժշկական ծառայությունների արժեքը:
«Այժմ մենք ունենք նույն հիվանդանոցները, միայն ավելի վատը: Ամեն ինչ միանգամայն նույնն է, միայն հիմա հազար անգամ ավելի վատ, քան այն ժամանակ»,-ասել է Սաակաշվիլին:
Նա նաև նշել է, որ վերջին տարիներին պաշտոնյաների լկտիությունը զգալիորեն աճել է:
Բացի այդ Սաակաշվիլին չի աջակցել Ուկրաինայի քաղաքների փողոցների վերանվանման գաղափարը՝ ապակոմունիստական նախագծի շրջանակներում: Նրա խոսքերով, երկրում գլխավոր սովետական խորհրդանիշը համարվում է «փլուզումը, այդ թվում՝ գլխում», և առաջին հերթին պետք է ազատվել դրանից։