Ռուսաստանի կառավարությունը չի նախատեսում չեղարկել միջին հեռահարության հրթիռների հետ կապված իր ծրագրերը՝ ցույց տալով միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագիրը փրկելու մասով իր ցանկության բացակայությունը։ Արևմուտքը պետք է մոռանա համաձայնգրի մասին և լուրջ հակահարված տա «ռուսական ագրեսիային»։ Այս մասին ասված է «Frankfurter Allgemeine» թերթի հրապարակված հոդվածում:
Հոդվածի հեղինակ Ռեինհարդ Վեսերի կարծիքով Եվրոպային անմիջականորեն չի սպառնում հրթիռային հարձակումը, քանի որ արդեն գործում է Կրեմլի «միջուկային զգաստացումը»: Նա ենթադրում է, որ Ռուսաստանն այդ զենքը կօգտագործի նախկին ԽՍՀՄ անդամ երկրների տարածքում հիբրիդային հարձակումների համար:
Հոդվածագրի խոսքերով ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի նմանատիպ «ագրեսիայի», այլ ոչ թե թուլացնի մի շարք երկրների տնտեսությունը՝ աջակցելով ռուսական նախագծերին, ինչպիսիք են «Հյուսիսային հոսք-2»: