Քաղաքականություն 

Կա՞ արդյոք այսօր Հայաստանում վատ կառավարում, իհարկե կա․ Նիկոլ Փաշինյան

Կա՞ արդյոք այսօր ՀՀ-ում վատ կառավարում, իհարկե կա։ Ի՞նչ կապ ունի դրա հետ այսպես ասած նոր երիտասարդ թիմը, պատկերացնենք կառավարման համակարգը, դա 1-2 տոկոս նոր եկած երիտասարդ թիմ է և 98 տոկոս կառավարման այն համակարգը, որը մենք ունեցել ենք իշխանափոխությունից առաջ, բայց այստեղ ոչ միայն որոշ դեպքերում մարդկային է, այլև համակարգային։ Այս մասին Ազատությանը տված հարցարզրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում են, որ կոռուպցիան վատ երևույթ է, բայց մեզանից քչերն են նկատում,  որ կոռուպցիան նաև կառավարման որոշակի համակարգ է։ Ես որպես պետական պաշտոնյա պետք է ընտրություն կատարեմ, թե ինչ ընթացք տամ մի բաժակ ջրի հետ կապված խնդրին նկամ պոտենցիալ հավակնորդներից ում վերապահեմ մի բաժակ ջուրը կառավարելու իրավունքը։ Երբ որ կա կոռուպցիոն համակարգ խնդիրը շատ է, ով շատ տվեց իրեն էլ տալիս ենք ջուրը, բայց երբ չկա կոռումպացված համակարգեր և կառավարությունը ստիպված է գործել օրենքներով պարզվում է շատ օրենքներ գոյություն ունեն, բայց իրենք գոյություն են ունեցել Վենետիկի հանձնաժողովի և այդ կառույցների համար։ Այսինքն իրենք իրականության փորձաքննությունը չեն ունեցել։ Եվ հիմա, երբ փորձում ես աշխատել օրենքով պարզվում է, որ այդ օրենքն աշխատելու համար չէ, այլ ցույց տալու»։

Փաշինյանը նշեց, որ աշխատելու հիմնական մեթոդը եղել է կոռուպցիան․ «Այսօր մենք ունենք դեպքեր, երբ կառավարման համակարգում կոնկրետ ընթացք չի տրվում հարցերին նաև այդ տրամաբանությամբ, որովհետև շատ մարդիկ սովոր են կոռուպցիայով աշխաատել և երբ չկա այդ համակարգը նրանք չեն հասկանում, թե ինչ սկզբունքով պետք է աշխատել, կա նաև հակառակը՝ երբ կան մարդիկ, ովքեր ունեն բավարար կամք կայացնել որոշումներ, բայց նրանք էլ շատ դեպքերում որոշում չեն կայացնում, ասում են՝ բա որ այս շինթույլտվությունը տվել են ինչի տվեցին, կամ այլ բաներ, և այս իրավիճակներն այսօր մեր ամենամեծ մարտահրավերն է»։

  • 46
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    47
    Shares

Նույն շարքից