Միջազգային Քաղաքականություն 

Իտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ մի խումբ ուկրաինացիներ մահափորձ են կազմակերպել իր դեմ

Իտալիայի փոխվարչապետ և ԱԳՆ Մաթթեո Սալվինին հայտարարել է, որ մի խումբ ուկրաինացիներ մահափորձել են կազմակերպել իր դեմ։ Նրա խոսքերով սպառնալիքներ ստանալուց հետո Իտալիայի հատուկ ծառայությունը բացահայտել է հանցագործներին։

«Ես ամեն օր ստացել եմ սպառնալիքներ: Անվտանգության ծառայությունը հայտնաբերել է մի խումբ ուկրաինացիների, որոնք նախապատրաստել են մահափորձը»,-ասել է Սալվինին է «Rai News 24» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքերով իրավապահների հատուկ գործողությունների ժամանակ հայտնաբերել են զենքեր Իտալիայի հյուսիսային շրջանի Թուրին քաղաքում: Ներքին գործերի նախարարության տվյալներով, զինամթերքը պատկանում է մի շարք աջակողմյան ծայրահեղականների, ովքեր հանդիսանում են Կիևի կողմից Դոնբասում մարտական վարձկաններ:

«Չեմ կարծում, թե ես ինչ-որ վատ բան եմ արել ուկրաինացիներին։ Ծանոթ չեմ ոչ մի նացիստի և ուրախ եմ, որ կարողացել եմ օգնել բացահայտել մի ամբողջ զինանոց»,-ավելացրել է փոխվարչապետը։

  • 45
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    47
    Shares

Նույն շարքից