Քաղաքականություն 

Ես ինքս ինձնից երբեք գոհ չեմ եղել, գոհ չեմ և համոզված եղեք երբեք գոհ չեմ լինի․ Փաշինյան

Ես ինքս ինձնից գոհ չեմ։ Եթե ես ինքս ինձնից գոհ չեմ, ապա չեմ կարող ուրիշ որևէ մեկից գոհ լինել։ Այս մասին Ազատության ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանրապես նրանք, ովքեր ինձ հետ աշխատել են տարբեր առիթներով գիտեն, որ ես երբեք գոհ չեմ լինում։ Դա ինչ առումով վատ է, որովհետև երբեմն դեմոտիվացնում է մարդկանց»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ հիմա փորձում է հաղթահարել, երբեմն արտահայտելով իր գոհունակությունը կոնկրետ գործընկերների որոշ գործողությունների կապակցությամբ․ «Բայց ընդհանուր առմամբ ես ինքս ինձնից երբեք գոհ չեմ եղել, գոհ չեմ և համոզված եղեք երբեք գոհ չեմ լինի»։

  • 58
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    60
    Shares

Նույն շարքից