«Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Պավել Մամաևը կալանավայրում մասնակցել են ֆուտբոլային խաղի։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Վկոնտակտե սոցիալական ցանցում։
Կադրերում երևում է, թե ինչպես են մարզիկները ֆուտբոլ խաղում ուրիշ դատապարտյալների հետ։
Միևնույն ժամանակ կալանավայրի ղեկավար Սերգեի Պլյասովը «Սպորտ էքսպրես»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ֆուտբոլիստները գտնվում են «կարցերում» և չէին կարող մասնակցել ֆուտբոլային խաղի․ «Ֆուտբոլ նրանք չեն խաղացել»,-ասել է նա։
Հունիսի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանը Կոկորինին դատապարտել է տարի ու կես ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի բանտում, իսկ Մամաևին մեկ տարի 5 ամիս ազատազրկման։ Ֆուտբոլիստները տեղափոխվել են Բելգորոդսկի շրջանում գտնվող կալանավայր։
Հիշեցնենք, որ մարզիկները գտնվում են կալանավայրում 2018 թվականի հոկտեմբեր ամսից։ Նրանց կալանքը մի քանի անգամ երկարաձգվել է: Կոկորինը և Մամաևը դարձել են Մոսկվայի կենտրոնում երկու վիճաբանության հրահրողները: