Քաղաքականություն 

Վահե Գրիգորյանի նամակն ինձ ցնցեց․ Նիկոլ Փաշինյան

Անկեղծ պետք է ասեմ, որ Վահե Գրիգորյանի նամակն ինձ ցնցեց։ Այդ նամակը կարդալով ես հասկացա, որ 2018 թվականին, տրանսֆորմացիայի շրջանում, բոլորս կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլացիայի վրա և զբաղված լինելով դրանով, հասկանալիորեն, գուցե մասնագիտական ինչ-որ գիտելիքների կամ նրբությունների չիմացության պատճառով չնկատեցինք նույնամասշտաբ մի մանիպուլացիա, որը տեղի է ունեցել ՍԴ-ում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Ազատության հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ 2015 թվականին ՍԴ փոփոխությունները նախաձեռնվում էր, ասվում էր, որ սա երկրի ամբողջական ինստիտուցիոնալ բարեփոխման համակարգ է։ Այո, մենք նոր կառավարություն պիտի ունենանք, նոր նախագահի ինստիտուտ, նոր խորհրդարանական ինստիտուտ և նոր սահմանադրական դատարան, որովհետև սահմանադրական տեքստի հեղինակները, ըստ էության, պնդում էին, որ մենք գտել ենք, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ում իդեալական Սահմանադրական դատարանը։ Եկեք չմոռանանք, որ ՍԴ-ն ի վերջո ձեզ հայտնի հանգամանքների բերումով ՀՀ-ում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն էր և ըստ էության, կա վստահության ճգնաժամ նաև սահմանադրական դատարանի նկատմամբ»,-ասել է վարչապետը։

«Սահմանադրական դատարանի դատավորները պետք է ընտրվեն 12 տարով, ՍԴ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ ՍԴ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով։ Եվ ունե՞նք մենք այսօր այնպիսի ՍԴ, որը համապատասխանի մեր այսօրվա գործող սահմանադրության տեքստին, ոգուն, կառուցակարգին, այն ՍԴ-ն, որը նկարագրված է մեր Սահմանադրության մեջ։ Մենք չունենք այդ ՍԴ-ն, ինչո՞ւ չունենք, որովհետև նոր սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ ՍԴ-ի երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, ինչպես հետագայում պիտի է պարզվեր ներիշխանական մի գործարքի և մանիպուլացիայի արդյունքում։ Տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը։ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը, Գագիկ Հարությունյանը ԲԴԽ պաշտոնը։ Նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ նա հրաժարական տվեց, և նրա փոխարեն ընտրվեց ՍԴ անդամ, հետագայում նաև ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահ առաջադրվեց և ընտրվեց Հրայր Թովմասյանը, մինչդեռ մեր նոր սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահ ընտրում է հենց ինքը ՍԴ-ն։ Եվ որ ավելի կարևոր է, քանի որ իրենց ձեռքն էր թուղթն էլ գրիչն էլ անցումային դրույթ են գրել, որ այ ովքեր ապրիլի 9-ից առաջ են ընտրվել ՍԴ անդամ, նրանց վրա տարածվում է 2015 թվականի կարգավորումները։ Այսինքն, նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ ցմահ կամ մինչև 65  տարի։ Եվ նույնը վերաբերում է նաև ՍԴ նախագահին։

Ստացվում է, որ մեր սահմանադրության մեջ ունենք նկարագրված ՍԴ, բայց այդպիսի դատարան մենք չենք կարող ունենալ առնվազն մինչև ա2035 թվականը։ Քանի որ Հրայր Թովմասյանը եղել է սահմանդրության տեքստի հեղինակը, ինքն այնպես է գրել այդ տեքստը, բնականաբար Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի հետ համաձայնեցված, որ ինքը մինչև 2035 թվականը մնա ՍԴ նախագահ, չնայած մեր սահմանադրությունն արդեն նախատեսել է, որ այսպիսին չի մեր ուզած ՍԴ-ն։ Այն դրույթը, որն ունենք սահմանադրական դատարանի վերաբերյալ չենք կարող կիրառել մինչև 2035 թվականը, որովհետև Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի օգնությամբ սեփականաշնորհել է ՍԴ-ն այնպես, ինչպես կարելի է օրինակ մի նոտարական գրասենյակ բռնել և սեփականաշնորհել։ Մենք ունենք 2019 թվականի Հայաստան, բայց ըստ էության, ունենք 1995 թվականի ՍԴ»,-նշել է Փաշինյանը։

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    99
    Shares

Նույն շարքից