Քաղաքականություն 

Պարզվում է, որ դատական համակարգն անտեր է զգում իրեն և նույնիսկ ՀՀ-ից դուրս տեր է փնտրում․ Փաշինյան

Իմ համար կարևոր և էական չի, թե առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ դատարանը, Վճռաբեկ դատարանը, ՍԴ-ն բովանդակային առումով ինչպիսի որոշում կկայացնի այս կամ այն գործով։ Իմ համար ամենակարևոր քաղաքական խնդիրն այն է, երբ առաջին ատյանը, Վերաքննիչը, Վճռաբեկը կամ Սահմանադրական դատարանն ինչ-որ որոշում կայացնի մենք դա ընդունենք ուղղակի ի գիտություն, ասենք՝ մեր ՍԴ-ն կայացրել է այսպիսի որոշում, կապ չունի լավ է, թե վատ։ Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դատական համակարգի պրոբլեմն այն չի, որ ինքը կայացնում է այսպիսի կամ այնպիսի որոշում, դատական համակարգի պրոբլեմն այն է, որ նրա կայացրած որոշումներին չեն վստահում․ «Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել, դա իմ ամենամեծ պրոբլեմն է, որովհետև երբ դատարանը որոշում է ինչ-որ մեկի կալանավորել, դրանից հետո ամբողջ մամուլը, սոցցանցերը քննարկում են, ասում են՝ էս ինչի՞ որոշեց այս ինչին կալանավորել, այս ի՞նչ հաշվարկ էր։ Ոչ մեկ չի արձանագրում, որ այդ որոշումը վարչապետը չի կայացրել։ Երբ ինչ-որ մեկին որոշում են ազատ արձակել, սկսվում է՝ ահա սա գործարք էր, վարչապետն ու խորհրդարանական մեծամասնությունն ում հետ ինչ են պայմանավորվել։ Ես հավատում եմ այն արժեքներին, որոնք ընկած են այսօրվա Հայաստանի հիմքում»։

Փաշինյանը նշել է, որ վարչապետ ընտրվելուց հետո ասել է, որ չի խառնվելու դատական համակարգի գործերին․ «Դատական համակարգը պետք է լինի անկախ։ Բայց մեկ տարի անց պարզվում է, որ դատական համակարգն իրեն ոչ թե անկախ է զգում, այլ անտեր է զգում։ Եվ ման է գալիս որտեղ տեր փնտրի, ով կա, որ կարող է տեր կանգնել դատական համակարգին։ Չեմ բացառում, որ նույնիսկ Հայաստանից դուրս են տեր փնտրում, ասում են՝ եկեք մեզ տեր կանգնեք, մենք անտեր ենք, որովհետև մենք սովորել ենք, որ միշտ պետք է տեր ունենանք և այդ տիրոջ ձեռքին պետք է փայտ լինի, որով մեր գլխին տա։ Եվ երբ նա մեր գլխին չի տալիս մենք մեզ անտեր ենք զգում։ Սա է մեր դատական համակարգը։ Այս դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»։

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    99
    Shares

Նույն շարքից