«Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ նրանք ասում են, որ ես էսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել»,- «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահի մասին հարցին:
Փաշինյանի խոսքերով, Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: