Հասարակություն Բարի օր 

Թեժ գծի լինելը չի նշանակում, որ զոհեր չենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

Բաքվի հետ թեժ գիծն աշխատում է, բայց դա չի նշանակում, որ մենք զոհեր չենք ունենա: Բայց մենք աշխատում ենք, որպեսզի բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ես ընտրվեցի վարչապետ, ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ հակամարտության որևէ լուծում պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա ինչ-որ առումով աննախադեպ հայտարարություն էր մեր իրականության մեջ: Հայաստանում որևէ ղեկավար չի ասել, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Սա շատ կարևոր հայտարարություն է և լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացում առաջընթացի համար: Բանակցություններում առաջընթաց չկա, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արտաբերել նույն հայտարարությունը: Նա էլ պետք է ասի դա, որպեսզի առաջընթաց լինի: Քանի դեռ այս նախադասությունն այն կողմից չի հնչել, բանակցություններն արդյունավետ չեն լինի»,-ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքերով, եթե որևէ մեկը մտածում է, որ հակամարտության լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար, սակայն ընդունելի չլինել Արցախի և Հայաստանի ժողովուրդների համար, նա ոչ Արցախի, ոչ Հայաստանի, ոչ էլ ընդհանրապես հայ ժողովրդին չի ճանաչում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից