Քաղաքականություն 

Հեղափոխության դավաճանությունն այլևս պաշտոնապես փաստ է. Քաղաքագետ

Ազատության եթերում վարչապետը նստած գրեթե կես ժամ բացատրում ու գանգատվում է` Հրայր Թովմասյանի, Գագիկ Հարությունյանի և Սերժ Սարգսյանի կողմից` ըստ իր խոսքերի, գործված ապօրինություններից: Եթե այդպես է, ապա ինչու՞ է բողոքում: Այդ դեպքում ինչու՞ իրեն ընտրեցինք վարչապետ. որ բողոքի, բողոքի և ոչինչ չանի՞: Բա իր հռչակած Հեղափոխությունը՞:

Նաև` հայտարարեց, որ դեմ է սահմանադրության «հաճախակի» փոփոխություններին: Նաև իր խոսքերից հասկացվում է, որ, ըստ էության, սեփական քաղաքական նկատառումներից ելնելով` չի ուզում այն փոխել: Հետևաբար` Սերժ Սարգսյանի սահմանադրությունն իրեն այլևս փաստացիորեն դուր է գալիս:

Վարչապետն ուղղակի առաջնորդվում է անձնական-քաղաքական մանր շահերով և երկրի կարևորագույն շահերից մեկը` սահմանադրության փոփոխությունը մղում է հետին պլան` թողնելով անորոշ ապագային` թերևս իր պաշտոնավարման ավարտին, կամ հաջորդ վարչապետին:

Հեղափոխության դավաճանությունն այլևս պաշտոնապես փաստ է:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից