Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելել է որդուն պարծենալ իր պաշտոնով:
«Դուստրս արդեն հարմարվել է, սակայն սկզբնական շրջանում հուզվում էր: Որդիս ընդհանուր առմամբ ուրախ է, ասում է, որ նախագահի տղա է: Մենք արդեն նրան ասել ենք, որ չի կարելի այդպես արտահայտվել: Դրա համար նա ասում է՝ «Ես, գիտեք թե ում որդին եմ»»,-ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը խոսել է նաև կնոջ՝ Ելենայի մասին՝ խոստովանելով, որ վերջինս շատ է հուզվում՝ լինելով առաջին տիկնոջ կարգավիճակում: