Հայերենը Ռուսաստանում ամենաշատ օգտագործվող լեզուներից է: Հրապարակված 15 անուն պարունակող ցանկում հայերենը հայտնվել է 10-րդ հորիզոնականում:
Ռուսաստանում ապրող ազգերի ցանկում հայերը թվաքանակով 6-րդն են, հայերեն խոսում է մոտ 660 հազար մարդ:
Նշենք, որ ցանկի առաջատարը ռուսերենն է՝ 137 494 893 մարդ: Երկրորդ հորիզոնականում անգլերենն է՝ 7 միլիոն, իսկ եռյակը եզրափակում է թաթարերենը՝ 4 միլիոն: Հնգյակում հայտնվել են նաև գերմաներենն ու չեչեներենը: