Հասարակություն 

Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգացանցերի միավորումը կարելի է ավարտել 2-3 տարում. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ ցանկության դեպքում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը հնարավոր է միավորել 2-3 տարվա ընթացքում: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ՀՀ փոխվարչապետը խոսել է Նյու Յորքում:

«Մենք հիմա բարձրավոլտ գծեր ենք կառուցում Վրաստանի և Իրանի հետ: Ամբողջ տրամաբանությունն այն է, որ մենք Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ սինխրոն ցանց ունենանք: Այդ համագործակցությունը շատ կարևոր է: Հիմա մենք ցանկանում ենք ստեղծել համակարգ, որը թույլ կտա Ռուսաստանի հետ սինխրոն աշխատել, կամ էլ փոխակերպել հաճախականությունը, որպեսզի կարողանանք կապված լինել»,-ասել է Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքերով, ցանցերի միավորման իմաստն այն է, որ լինի գլոբալ շուկա և գլոբալ էներգետիկ ենթակառուցվածք. «Եթե ինտենսիվ աշխատենք, 2-3 տարի անց դա տեղի կունենա»,-ասել է Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա համակարգերի միավորումը:

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Նույն շարքից