Բարի օր Հասարակություն 

Ինձ հետ պայմանով էին խոսում. Օսիպյանը մանրամասներ է հայտնում Իջևանում տեղի ունեցած միջադեպից

Բախում է տեղի ունեցել, բայց հարվածը միակողմանի է եղել՝ քաղաքացիների կողմից: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով Իջևանում երեկոյան ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման մասին:

Այս պահին քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանապետը տեղում է:

Օսիպյանի խոսքերով, երեկ մի խումբ քաղաքացիներ օրվա ցերեկային ժամերին 5-6 անգամ տարբեր հատվածներում փակել են ճանապարհները, որից հետո ոստիկանության կատարած աշխատանքների շնորհիվ ճանապարհները բացվել են. «Իսկ արդեն երեկոյան այդ քաղաքացիները շատացան: Թիվը հասավ 500-600-ի: Նրանք հրաժարվեցին կատարել ոստիկանության օրինական պահանջները, կտրականապես հրաժարվեցին բացել Երևան-Իջևան ճանապարհը: Իմ կողմից որոշում կայացվեց օրենքի սահմաններում շղթա կազմել և փորձել քայլել առաջ, քաղաքացիներին ստիպել, որպեսզի ազատեն փակված ճանապարհը: Սակայն մեր ծառայողների օրինական պահանջներին պատասխանը եղավ մահակներով, քարերով, մետաղյա ձողերով: Արդյունքում ոստիկանության 12 ծառայող մարմնական վնասվածքներով տեղափոխվեց Իջևանի ԲԿ: Իմ կողմից որոշում կայացվեց լրացուցիչ ուժեղ ուղարկել: Ես էլ շտապեցի այստեղ:

Իրավիճալի մասին ես անմիջապես զեկուցել եմ ՀՀ վարչապետին:

Երբ ես եկա Իջևան, ինձ դիմավորեց մոտ 30 քաղաքացի: Բանակցությունները տևեցին մոտ կես ժամ: Նրանք պահանջում էին վերացնել անշարժ պահակակետերը, որոնք վերահսկում են Իջևանից, Տավուշից ապօրինի ծառահատման դեպքերը: Ինձ հետ խոսում էին պայմանով: Պայման էին դրել նաև ազատ արձակել բերման ենթարկվածներին և անօրինական փայտով ավտոմեքենաները: Ես բացատրեցի, որ նմանատիպ հրաման չեմ տալու: Ասացի նաև, որ միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվելու և մեղավորները պատասխանատվություն են կրելու»,-ասաց Օսիպյանը:

  • 58
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    60
    Shares

Նույն շարքից