Խուլիգանության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուցաբերելու հատկանիշերով քրեական գործեր են հարուցված: Այս պահին մենք ունենք 19-ը բերման ենթարկված: Աշխատանքները շարունակական են լինելու, մեղավորները հայտնաբերվելու են և ողջ խստությամբ պատժվեն: Մենք հանդուրժող չենք լինելու: Անթույլատրելի եմ համարում նման ոճով, նման պայմանով խոսելը: Երկար տարիներ շարունակ իրենք սովոր են եղել անտառը ոչնչացնելուն: Անօրինական զբաղվել են անտառի առուվաճառքով: Այս մասին Իջևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած միջադեպի մասին:
Ոստիկանապետի խոսքերով, հեղափոխությունից հետո բոլորի պահանջն էր, որ բոլոր գործողությունները բխեն օրենքից. «Մեր ցանկացած գործողություն լինելու է միայն օրենքի համաձայն: Մենք թույլ չենք տալու նմանատիպ տոնով խոսել ոստիկանության, պետության ներկայացուցչի հետ և իրենք թելադրեն հետագան»: