Հանդուրժող լինելը թուլության նշան չէ: Կան քաղաքացիներ, որոնք լավ են հասկացել այն, որ ոստիկանները կանգնած են քաղաքացիների կողքին, որ մենք բոլորի ոստիկանն ենք, անգամ՝ հանցագործի: Սակայն կան մարդիկ, ովքեր այդ հանդուրժողականությունը փորձել են դիտել որպես թուլություն: Ոստիկանությունը կիրառել, կիրառում և կիրառելու է ֆիզիկական ուժ, որը նախատեսված է ՀՀ օրենքներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով Իջևանում երեկ տեղի ունեցած դեպքերի մասին և հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանությունն իրավունք ունի նաև կիրառելու հատուկ միջոցներ:
Ոստիկանությունը կիրառել, կիրառում ու կիրառելու է ֆիզիկական ուժ. Օսիպյանը զգուշացնում է