Հասարակություն 

Օսիպյանն ասաց, թե ինչու են Երևանից ոստիկաններ տեղափոխել Իջևան

Այսօր՝ հուլիսի 18-ին, Իջևանում գտնվող ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խոսեց այն մասին, թե ինչով է պայմանավորված Երևանից Իջևան ոստիկաններ տանելը՝ նշելով, որ տեղափոխված ուժերը կոչված են հասարակական կարգն ապահովելուն:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իջևանում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, ինչի արդյունքում տուժել է ավելի քան 10 ոստիկան:

Օսիպյանի խոսքերով, հարվածը միակողմանի է եղել՝ քաղաքացիների կողմից:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ վերջին շրջանում արդեն երրորդ անգամն է, որ ոստիկանության նկատմամբ բռնություն է գործադրվում, Օսիպյանն ասաց, որ նմանատիպ դեպքեր միշտ եղել են. «Կարծում եմ, որ նմանատիպ դեպքեր էլի կլինեն, իսկ մենք պետք է փորձենք ամեն ինչ անել դրանք նվազեցնելու համար: Մենք բարեխիղճ ծառայությամբ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նմանատիպ մոտեցումը ոստիկանության վերաբերյալ վերանա:

Մեր ուժը և միջոցները բավարար են ՀՀ-ի ցանկացած հատվածում ցանկացածին կարգի հրավիրելու համար: Երևան տեղափոխված տուժած ոստիկանների առողջական վիճակը բավարար է, որևէ վտանգ չի սպառնում»:

Օսիպյանը չպարզաբանեց ոստիկանության հետագա մարտավարությունը՝ վստահեցնելով հասարակական կարգը լինելու է ապահովված։

  • 58
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    60
    Shares

Նույն շարքից