Հասարակություն 

Բռատ, ապրել ենք ուզում, հաց չունենք, հաց ենք ուզում ուտել. Իջևանցիները՝ երեկվա միջադեպի մասին

Արդեն հայտնել ենք այն մասին, որ երեկ Իջևանում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև:  Եթե Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պնդում է, որ հարվածըւ միակողմանի է եղել՝ քաղաքացիների կողմից, քաղաքացիները, որոնց հարազատները բերման են ենթարկվել, հակառակն են հայտարարում:

Տեղի բնակիչները պնդում են, որ բախումը սկսել են ոստիկանները՝ նշելով, որ տեղի ոստիկանները որևէ բան չեն արել, ամեն ինչ արել են Երևանից տեղափոխված ոստիկանները: Քաղաքացիներին նաև բերման են ենթարկել գիշերը, տներից:

Ավելի վաղ Օսիպյանը նշել էր, որ Երևանից ոստիկանական ուժերը տեղափոխվել են, քանի որ նրանք կոչված են հասարակական կարգը պահպանելուն:

«Էս ի՞նչ ա կատարվում Նիկոլի Հայաստանում»,-հայտարարեց մի կին:

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ իրենք ապրել են ուզում. «20 տարեկան տղա ունեմ բանակից ա եկել, ի՞նչ պետք է անի, հաց չունենք բռատ, ուզում ենք ապրենք, հաց ուտենք: Մենք անտառով չենք հարստանում, ուզում ենք ապրենք: Մարդ ենք ախր: Մենք հացի փող ենք ուզում: Մենք անտառը չենք հատում, չենք հարստանում: Ուզում ենք հաց ուտենք: Թող արեք մեր ընկերներին»:

Քաղաքացիներն ակնկալում են, որ իրենց հարազատներն ազատ արձակեն:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ ձերբակալվել է 13 մարդ:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից