Հասարակություն 

Փաշինյանը հայտնեց, որ Տավուշում օրական 15 հազար դրամ աշխատավարձով աշխատանք կա

analitik.am

Թող տպավորություն չլինի, թե մենք մեր հանրության որևէ շերտի պրոբլեմներն արհամարհում ենք, սակայն մյուս կողմից ապօրինի և անսկզբունք համաձայնություներ չեն կարող լինել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Իջևանի դեպքերի և ապօրինի ծառահատումների մասին:

Վարչապետը նշեց, որ Տավուշի մարզում հենց այսօր մոտ 200 հոգի կարող են դիմել ու աշխատանք ստանալ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին ասաց, որ հիմա աշխատավարձի մասին չի կարող ասել, սակայն մարզպետի կողմից առաջարկություն եղել է. «Օրական մինչև 15 հազար դրամի աշխատավարձի մասին է խոսքը»:

«Օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով աշխատանք: 8-15 հազար դրամը սև շուկայում մեկ խորանարդ փայտի վաճառքի գինն է»,-ասաց Փաշինյանը:

Նույն շարքից