Հասարակություն 

Սևանա լճում միջինից 100 միլիոն խորանարդ/մետրով ավելի շատ ջուր է գոլորշիացել. Նախարար

analitik.am

Սևանա լճում վիճակը բավական լավ է, այն թափանցիկության ցուցանիշը, որն այսօր կա Սևանում վերջին մի քանի տարում չի եղել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ջրիմուռների աճին, ինչն արդեն երկրորդ տարին է դիտարկվում, մի քանի գործոնների արդյունք է՝ բնակլիմայական փոփոխություններ, կեղտաջրեր, ոչ պատշաճ մաքրված տարածքներ, անասնապահություն. «Բայց նաև նշեմ, որ շատ ջրավազաններում է նման բան դիտարկվել՝ այդ թվում նաև հարևան երկրներում: Ամեն դեպքում կեղտաջրերի նվազեցումը և ջրի մակարդակի բարձրացումը մեր առաջնային նպատակներից է»:

Գրիգորյանը հայտնեց, որ Սևանա լճում միջինից 100 միլիոն խորանարդ/մետրով ավելի շատ ջուր է գոլորշիացել. «2019 թվականին 100 միլիոն խորանարդ/մետրով ավել ջուր է գոլորշիացել, քան՝ միջինը: 40 միլիոն խորանարդ-մետրով պակաս տեղումներ ենք ունեցել: Սակայն նույնիսկ այս պայմաններում ունենք 2 սմ-ով բարձր մակարդակ»:

Նույն շարքից