Հասարակություն 

Կարո՞ղ ա խոստանաք, չտաք. Նիկոլ Փաշինյանն ու Ցոլակյանը լավ աշխատավարձով սուզորդներ են փնտրում

analitik.am

Սևանա լճում անվտանգության հետ կապված խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ արդեն խեղդվելու դեպքեր են գրանցվել:

Ցոլակյանը հասկանում է, որ միջոցների խնդիր կա, սակայն պնդում է՝ խնդիրը պետք է լուծվի:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր չէ արդյո՞ք նաև կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, նախարարն ասաց, որ դրա համար տեղերում պետք է մարդիկ լինեն՝ իրենց գործիքներով. «Մենք ունենք մոտորանավակներ, համապատասխան անձնակազմ, որը քիչ է: Մենք սուզորդներ չունենք, հայտարարություն ենք տվել, բայց մարդիկ չենք գալիս»:

Վարչապետի հարցին, թե ինչքան է աշխատավարձը, Ցոլակյան ասաց՝ ցածր. «Ես երկու անգամ ավել եմ ասել՝ պարգևատրումների հաշվին: Աշխատելու են երեք օրը մեկ՝ 100 հազար դրամ աշխատավարձով, սակայն դրան գումարվում է նաև 100 հազար պարգևավճար»:

Վարչապետ Փաշինյանի խոսքերով, 200 հազար դրամ աշխատավարձը 3 օրը մեկ աշխատելու դեպքում վատ չէ:

«Դե դա ես եմ խոստանում»,-ասաց Ցոլակյանը:

«Հա լավ եք անում, որ խոստանում եք, բայց տալու եք չէ՞, կարո՞ղ ա խոստանաք, չտաք»,-կատակեց Փաշինյանը:

«Չէ, տալու ենք»,-պատասխանեց նախարարը:

Նույն շարքից