Քաղաքականություն 

Իսկ էնտեղ էդպիսի բան ա՞ եղել. Հրայր Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին

analitik.am

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը այսօր հրաժարվել է մեկնաբանել «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները:

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», - հայտարարել է Թովմասյանը «Ազատության» հետ զրույցում՝ ընդգծելով․ «Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը»:

Հարցին՝ իսկ հրաժարականի մասին քննարկումներ կա՞ն, Սահմանադրական դատարանի նախագահը հակադարձել է․ «Իսկ էնտեղ էդպիսի բան ա՞ եղել»:

Նույն շարքից