գլխավոր Հասարակություն 

Վնգստալը ո՞րն է, նա որևէ մեկին վնգստալիս տեսե՞լ է. Մելիքյանը՝ դատավորների մասին Փաշինյանի խոսքերի վերաբերյալ

Վիրավորական է դատական կորպուսի նկատմամբ առհասարակ և դատավորներից յուրաքանչյուրի հանդեպ` մասնավորապես: Արդեն որերորդ անգամ է վարչապետը պետության ղեկավարի համար անթույլատրելի ձևակերպումներ է օգտագործում իր երկրի քաղաքացիների նկատմամբ: Վնգստալը ո՞րն է, նա որևէ մեկին վնգստալիս տեսե՞լ է:

Analitik.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի դատավորներին «բնութագրող» դրվագին:

«Ինչ վերաբերում է դատական իշխանություն-գործադիր իշխանություն հարաբերություններին, ես կարծում եմ, որ մեր իշխանությունները շարունակում են դատական իշխանությունը ենթարկեցնելու իրենց քաղաքական ծրագիրը, որը սկիզբ առավ մայիսի 19-ին՝ դատարանները արգելափակելու վարչապետի հանձնարարությամբ: Եթե փորձենք գաղափարական կողմը քննարկել, այստեղ լրջագույն հակասություն կա. մի կողմից վարչապետը խոսում է այն մասին, որ դատարանները  չունեն վստահություն մեր հանրության մոտ, ինչը, վարչապետի ձևակերպմամբ, «նոր Հայաստանին հարիր սկզբունք չէ»: Այդ դեպքում ինչո՞ւ են գործերը, հատկապես՝ քաղաքական բովանդակություն ունեցողները, ուղարկվում դատարան, եթե այդ նույն դատարանների կողմից իրականացվող ցանկացած արդարադատություն չպետք է ընդունելի լինի վարչապետի համար: Թող  2-3 տարով երկարաձգեին հանցագործությունների համար վաղեմության ժամկետները, եթե այդտեղ խնդիրներ են տեսնում, թող օրենսդրական լուծումներ տային»:

Մելիքյանի խոսքերով, այստեղ կան անընդունելի ձևակերպումներ, հակասություններ, պետության ղեկավարի հետ որևէ առնչություն չունեցող որակումներ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից