Հասարակություն 

Նախարար Գրիգորյանը գնում է Սևան լողալու

analitik.am

Այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, խոսելով Սևանա լճի մասին և պատասխանելով հարցին, թե ինչ է հորդորում քաղաքացիներին, հաշվի առնելով լողալու մասով ԱՆ-ի արգելքն ու Գեղարքունիքի մարզպետի լողալը, ասաց, որ ինքը շաբաթ օրը գնալու է ու լողալու է Սևանում.  Ես՝ ինքս, կլողամ շաբաթ օրը: Վտանգ չեմ տեսնում:

Նախարարի խոսքերով, ամեն դեպքում ՀՀ-ում մարդու առողջության հետ կապված լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է. «Ես կարող եմ ասել՝ արդյո՞ք ջրի փոփոխությունները բուսական ու կենդանական աշխարհի համար վատ են, թե՝ լավ: Կարող եմ ասել, որ որևէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք»:

Իսկ թե ինչու է շաբաթ օրը գնալու լողալու, Գրիգորյան ասաց, որ մյուս օրերն ուղղակի աշխատում է:

Նույն շարքից