Գլխավոր Հասարակություն 

Կնոջ ծոցից տղամարդուն հանել, մայկա-տռուսիկով տարել են, կոտրի այս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանում իրավիճակը լարված է

analitik.am

Իջևանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հուլիսի 17-ին ցուցարարների և ոստիկանների միջև բախումից հետո բերման ենթարկված քաղաքացիների հարազատները պնդում են, որ բախումը հրահրել են հենց ոստիկանները և բերման են ենթարկել անմեղ մարդկանց: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց ընկերներին, բարեկամներին:

Լրագրողների հետ զրույցում իջևանցիներից մի կին ասաց, որ փորձել են բերման ենթարկել նաև 21-ամյա հաշմանդամություն ունեցող երիտասարդի. «Մտել են սենյակ, հորն ու եղբորը տարել, էս երեխայի ձեռքերն էլ կանդալներ են գցել, որ տանեն, մայրն ասել է, որ ինվալիդ ա, չի շարժվում: Նրան տեսե՞լ են ցույց ժամանակ, որ ուզել են տանեն»:

Կինը նշեց, որ տեղեկություններ չունեն հարազատների մասին, որոնց բերման են ենթարկել. «Գլուխը 5 կար տված թոռանս տարել են, տեղեկություն չունենք: Աղաչում եմ, չոքում եմ ձեր ոտքերի տակ, օգնեք իմ երեխային»:

Կնոջ հարազատի անունը Սահակյան էրիկ է:

Իջևանցի կինը հիշեցրեց, որ Ռուսաստանում Հրաչյա Հարությունյանին խալաթ հագցնելու համար Հայաստանում ցույցեր էին արվում. «Մի՞թե կարելի է կնոջ ծոցից տղամարդկանց հանեն, մայկա-տռուսիկով բոբիկ տանեն: Կոտրի այս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել, որ արդարություն լինի»:

Նույն շարքից