Բարի օր Հասարակություն 

Մինչև իրիկուն իմ երեխան իմ կողքին չեղավ, մարդասպանություն է լինելու. Իջևանում իրավիճակը լարված է

Իջևանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հուլիսի 17-ին ցուցարարների և ոստիկանների միջև բախումից հետո բերման ենթարկված քաղաքացիների հարազատները պնդում են, որ բախումը հրահրել են հենց ոստիկանները և բերման են ենթարկել անմեղ մարդկանց: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց ընկերներին, բարեկամներին:

Իջևանցի կանանցից մեկն ասաց, որ իր երեխուն անտեղի են տարել. «Մենք Երևանում ենք եղել, ուշ ենք եկել, առավոտյան դուրս էր եկել պտտելու, անհիմն ձևով վեր են կալել ու տարել,-ասաց քաղաքացին»:

Կինը նշեց, որ իր 30-ամյա որդին ցույցին չի մասնակցել. «Իրավունք չունի՞ Իջևանում ման գա: Նա բախում չի հրահրել»:

Իջևանցին նշեց, որ ինքը կամ իրեն է սպանելու, կամ իր երեխային տանողներին. «Մինչև իրիկուն իմ երեխան իմ կողքին չեղավ, մարդասպանություն է լինելու: Իմ երեխան չի մասնակցել ցույցին, մենք թաղման ենք եղել: Եթիմ օրով պահել եմ տղայիս, մի ժամից պետք է բերեն ստեղ, թե չէ մարդասպանություն է լինելու»:

Քաղաքացին ասաց, որ գնալու է ոստիկանություն:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից